Հոդվածներ

Անչելոտի. «Մենք լավ խաղացինք ու արժանի էինք այս հաղթանակին»
07.11.2021
1707 0

«Ռայո Վալեկանոյի» նկատմամբ տարած հաղթանակից հետո Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատասխանել է լրագրողների հարցերին։ 

«Մենք լավ խաղացինք ու արժանի էինք այս հաղթանակին։ Ես գոհ եմ թիմի խաղից։ Ֆուտբոլում պետք է համբերել է, դա նորմալ է։ 

Ասենսիոն լավ հանդիպում անցկացրեց։ Ամեն անգամ, երբ նա խաղադաշտ է դուրս գալիս, օգտագործում է իր հնարավորությունը։ 

Ուրախ եմ, որ Մարկոն վայելում է խաղը ու իրեն կարևոր է զգում։ Նա հիանալի գոլային փոխանցում կատարեց։ 

Հանդիպման վերջնամասում մենք կարող էինք 5-6 գոլ խփել, իսկ նրանք՝ 1-2։ Ֆուտբոլում համբերությունը շատ կարևոր է։ 

Զարմանալի է, որ նրանք մրցաշարային աղյուսակում ցածր դիրք են զբաղեցնում։ Ամեն դեպքում մրցաշարը երկար է տևում, և նրանք կբարելավեն իրենց դիրքերը։

Նրանք նույնպես հիանալի հանդիպում անցկացրին։ Իմ կարծիքով սա մրցաշրջանի՝ մինչ այս կայացած լավագույն հանդիպումն էր». ասել է Անչելոտին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված