• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալն» ու «Յուվենթուսը» կարող են տրանսֆերային փոխանակություն իրականացնել

Հոդվածներ

«Ռեալն» ու «Յուվենթուսը» կարող են տրանսֆերային փոխանակություն իրականացնել
13.10.2021
3245 0

«Ռեալն» ու «Յուվենթուսը» կարող են փոխանակվել խաղացողներով, տեղեկացնում է Todofichajes-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, Մադրիդում հետևում են թուրինցիների կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյին, իսկ Թուրինում հետաքրքրված են Դանի Սեբալյոսի ծառայություններով:

Միևնույն ժամանակ նշվում է, որ «ծեր սինյորայի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին գոհ չէ Ռաբիոյից ու պատրաստ է հեշտւթյամբ հրաժեշտ տալ վերջինիս:

Կարլո Անչելոտին էլ ֆրանսիացուն ցանկացել է հրավիրել դեռ այն ժամանակ, երբ մարզում էր «Էվերթոնը»:

Այսպիսով, կողմերը կարող են տրանսֆերային փոխանակություն իրակաանացնել արդեն հունվարին:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված