• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Todofichajes. «Ռեալն» այլընտրանք ունի, եթե չհաջողվի գնել Մբապեին կամ Հալանդին

Հոդվածներ

Todofichajes. «Ռեալն» այլընտրանք ունի, եթե չհաջողվի գնել Մբապեին կամ Հալանդին
08.10.2021
2768 0

«Յուվենթուսի» վինգեր Ֆեդերիկո Կյեզան հայտնվել է «Ռեալի» «կարճ ցուցակում»:

Ինչպես հաղորդում է todofichajes.com-ը, «արքայական» ակումբը իտալացուն դիտարկում է որպես այլընտրանք Էրլինգ Հալանդին ու Կիլիան Մբապեին:

Միևնույն ժամանակ նշվում է, որ թուրինցիները մտադիր են երկար համագործակցել տաղանդավոր իտալացու հետ և նրա տրանսֆերը վաճառելու պլաններ առայժմ չունեն:

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Կյեզան մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված