Հոդվածներ

Անչելոտիի մամուլի ասուլիսը՝ «Շերիֆի» դեմ խաղից հետո
29.09.2021
1482 0

Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Շերիֆին» պարտվելուց հետո Կարլո Անչելոտին ներկայացավ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտի մամուլի սրահ ու պատասխանեց լրագրողների հարցերին:

Խաղի մասին.

 «Մենք տխրել ենք, սակայն անհանգստացած չենք. պարզապես, կորցրինք 3 միավոր վաստակելու հնարավորությունը: Մանրուքները վճռեցին հանդիպման ելքը: Մի շարք հնարավորություններ ունեինք: Այս պարտությունն ու մեր ցուցադրած խաղն իրար համահունչ չեն»:

Ազարի մասին.

 «էդենը լավ հանդիպում անցկացրեց. հիանալի էր համագործակցում Բենզեմայի հետ ու գոլ խփելու հնարավորություն ուներ: Նրան պակասում են միայն գոլերը»:

Սխեմայի մասին.

 «Այսօր խաղացինք 4-4-2 սխեմայով: Ձախից գործում էր Վինին, իսկ աջից, ժամանակ առ ժամանակ, դիրքերով փոխվում էին Վալվերդեն, Ազարն ու Նաչոն: Կամավինգան իրեն հարմարավետ է զգում կիսապաշտպանության ձախ կողմում, քանի որ պատանի տարիներին շատ է խաղացել այդ դիրքում:

 Ամբողջությամբ վերահսկում էինք գնդակի տեղաշարժն ու անբացատրելի պարտություն կրեցինք»:

 Զգուշացման մասին.

«Դա 4-րդ պաշտոնյայի մեղքով էր, ով չէր ցանկանում հարգանք ցուցաբերեր իմ նկատմամբ: Խաղի վերջում նրան ասացի. «սա լինի առաջին ու վերջին անգամը, որ ինձ զգուշացնում են հենց այնպես տեղը»: Մրցավարը կարծում էր, որ խաղադաշտ եմ մտել, սակայն հանդիպումն ընդհատված էր՝ VAR-ի կրկնապատկերը դիտելու համար: Այնուամենայնիվ, չեմ ցանկանում քննարկել մրցավարների աշխատանքը»:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված