Հոդվածներ

AS. Վալվերդեի խաղընկերը կարող է միանալ «Ռեալին»
10.09.2021
2776 0

«Պենյարոլի» հարձակվող Ագուստին Ալվարեսը կարիերան կարող է շարունակել Լա լիգայում:

Ինչպես հաղորդում է AS-ը, 20-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: Ալվարեսի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը, հրաժարագինը կազմում է 20 մլն եվրո:

Նշվում է, որ գործարքի կայացման դեպքում, ֆուտբոլիստն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Կաստիլյա»:

Ուրուգվայի հավաքականում Ագուստինը մեկնարկել է սեպտեմբերի 6-ին Բոլիվիայի ընտրանու դեմ խաղում (4:2) ու դարձել  գոլի հեղինակ:

Ուրուգվայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ալվարեսը մասնակցել է 14 հանդիպման, խփել 8 գոլ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված