Հոդվածներ

«Ռեալի» կայքը ամենաշատ այցելու ունեցողն է 5-րդ տարին անընդմեջ
07.09.2021
2070 0

«Ռեալի» պաշտոնական կայքը ֆուտբոլային թիմերի կայքերի շրջանում ամենաշատ այցելու ունեցողն է 5-րդ տարին անընդմեջ։ Ամսական այդ կայքից օգտվում է միջինը 1,516,000 ֆուտբոլասեր։ Կայքը, որը գործում է իսպաներեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պորտուգալերեն, ճապոներեն, չինարեն, ինդոնեզերեն և արաբերեն լեզուներով, այս ամիս ունեցել է մոտ 69 մլն այցելու և մոտ 174 մլն էջադիտում։


Յուրաքանչյուր այցելու միջինը երեք տարբեր նյութ է բացում։ Առանձին բաժնում ներկայացված են «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի վերանորոգման աշխատանքները, և մոտ 350.000 այցելուի հետաքրքրել է այն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված