Հոդվածներ

Կառլո Անչելոտին ամփոփել է «Աթլետիկոյի» դեմ խաղը
26.02.2023
2925 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է մադրիդյան դերբին:

«Լա լիգայում իրավիճակը բարդ է: Մինչև այս խաղն էլ բարդ էր, սակայն հիմա ավելի շատ: Մենք չենք պատրաստվում հանձնվել և կպայքարենք մինչև վերջ: 

Հոգեբանական թարմություն չունեինք: Երբ քանակական առավելություն ունեինք և գոլ բաց թողեցինք, 10 րոպե պահանջվեց, որպեսզի վերադասավորվենք:  

Առաջին կեսում վերահսկում էինք գնդակի տեղաշարժը, սակայն ինտենսիվ խաղը բացակայում էր: Երկրորդ կեսում էլ չօգտվեցինք քանակական առավելությունից»,- իտալացու խոսքը մեջբերում է DAZN-ը:

23 խաղից հետո «Ռեալը» 52 միավորով երկրորդ տեղում է:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված