Հոդվածներ

Անչելոտիի մամուլի ասուլիսը՝ «Լևանետի» հետ հանդիպումից հետո
23.08.2021
2464 0

Կարլո Անչելոտին ամփոփել է «Լևանտե»  - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը:

Հանդիպման մասին.

«Խելահեղ խաղ ստացվեց. կառավարում էինք հանդիպման ընթացքը առաջին խաղակեսի ժամանակ: 2 միավոր կորցրեցինք՝ իրապես անցկացնելով հիանալի առաջին խաղակես»

Պաշտպանության մասին.

«Պետք է ավելի ուշադիր լինել: Կարծում եմ՝ խաղից խաղ ամեն ինչ կկարգավորվի»:

Իսկոյի և Բեյլի մասին.

«Այսօր Իսկոն լավագույններից մեկն էր: Կա մեկնարկային կազմ,ու կան ֆուտբոլիստներ, ովքեր պատրաստեն թարմություն մտցնել: Բեյլի փոփոխությունը հենց դրա հետ էր կապված»: 

Վինիսիուսի մասին.

«Վինիսիուսը տաղանդավոր է ու պետք է շատ գոլեր խփի, սակայն չեմ կարող ասել հետագայում ռմբարկուական հատկանիշներ կցուցաբերի, թե ոչ»:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված