• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Այս նվաճումը «Սանտիագո Բեռնաբեուի» մոգականության շնորհիվ է»

Հոդվածներ

Անչելոտի. «Այս նվաճումը «Սանտիագո Բեռնաբեուի» մոգականության շնորհիվ է»
13.04.2022
2687 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է «Չելսիի» հետ հանդիպումը:

«Լավ գիտեինք, որ դժվար է լինելու, ու դա նորմալ է: Գլխավորն այն է, որ նույնիսկ հանդիպման վերջին րոպեին դեռ էներգիա ունեինք և ամբողջովին չէինք սպառվել: Փոխարինումները շատ օգնեցին: Ստանդարդ խաղարկումների ժամանակ շատ էինք զգում Միլիտաոյի բացակայությունը: Լավ է, որ պահեստայինների նստարանին Կամավինգայի, Վալվերդեի և Ռոդրիգոյի պես ֆուտբոլիտներ ունենք ու կարող ենք փոխել խաղի ընթացքը:

Ինչպես կբացատրեմ այս խա՞ղը. սա «Սանտիագո Բեռնաբեուի» մոգականության արդյունքն է: Ցանկանում եմ շնորհավորել նաև Էմերիին և «Վիլյառեալին». նրանք մեծ աշխատանք են կատարել»,- իտալացու խոքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում «արքայական» ակումբը մրցելու է «Ատլետիկո» - «Մանչեսթեր Սիթի» զույգի հաղթողի հետ: 

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված