• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» երկու ֆուտբոլիստների է դիտարկում որպես Վարանին փոխարինող

Հոդվածներ

«Ռեալը» երկու ֆուտբոլիստների է դիտարկում որպես Վարանին փոխարինող
13.08.2021
2052 0

Ռաֆայել Վարանի հեռանալուց հետո «Ռեալում» սկսել են մտածել պաշտպանական գիծը ուժեղացնելու համար։ 

«Սերուցքայինները» երկու հիմնական տարբերակ են դիտարկում՝ Պաու Տորեսը և Ժյուլ Կունդեն։ 

Տորեսի հրաժարագինը կազմում է 65 մլն եվրո, սակայն եթե «Ռեալը» ցանկանա ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները, ապա կարող է բանակցությունների արդյունքում նվազեցնել այդ գումարի չափը։

Կունդեի տրանսֆերը իրականացնելը մի փոքր ավելի բարդ գործընթաց է։ Նրա հրաժարագինը կազմում է 80 մլն եվրո։ Նախորդ մրցաշրջանում «Սևիլիան» հրաժարվեց ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները 60 մլն եվրոյի դիմաց վաճառել «Մանչեսթեր Սիթիին», իսկ այս մրցաշրջանում անդալուզյան ակումբը ավելի կոշտ դիրքորոշում է ընտրել այս հարցում։

«Ռեալի» չէր ցանկանում այս տրանսֆերային պատուհանի ընթացքում այլ տրանսֆերներ իրականացնել։ Նրանց միակ տրանսֆերային թիրախը Մբապեն է, սակայն այժմ  իրավիճակը ստիպում է «Ռեալին» մտածել պաշտպանությունը ուժեղացնելու մասին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված