• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բուքմեյքերները կանխատեսել են, թե որ ակումբում է կարիերան շարունակելու Մեսսին

Հոդվածներ

Բուքմեյքերները կանխատեսել են, թե որ ակումբում է կարիերան շարունակելու Մեսսին
06.08.2021
3013 0

Երեկ «Բարսելոնան» պաշտոնապես հաստատեց, որ չի երկարաձգելու պայմանագրի ժամկետը թիմի առաջատար Լիոնել Մեսսիի հետ: 

Համացանցում տարբեր կարծիքներ են հայտնվում արգենտինացու՝ հնարավոր նոր ակումբի վերաբերյալ:

Բուքմեյքերական ընկերությունների մասնագետների վերլուծության արդյունքում ավելի հավանական են համարում Լեոյի՝ կարիերան ՊՍԺ-ում շարունակելու տարբերակը: Այդ հնարավորությունը գնահատվում է մոտ 58%: 

«Ոսկե գնդակի» վեցակի դափնեկրին գնելու մյուս ֆավորիտը «Մանչեսթեր Սիթին» է (20%): 

 Միևնույն ժամանակ մասնագետները կարծում են՝ դեռ հույս կա, որ Մեսսին կմնա «Բարսելոնայում» (10%):

Մյուս ակումբները բավականին ցածր շանս ունեն. ՄԼՍ (5%), «Մանչեսթեր Յունայթեդ» (2%), «Չելսի» (1%):

Fanat, Realmadrid.am



   


Ամենակարդացված