Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ։ Այս մասին հայտնում է Madrid Zone-ը՝ հղում անելով Marca-ի լրագրող Խոսե Ֆելիքս Դիասին։
Աղբյուրի տվյալներով՝ բրազիլացի ֆուտբոլիստի հետ աշխատանքային պայմանագրի երկարաձգման պաշտոնական հայտարարությունը կհրապարակվի Աշխարհի ակումբային առաջնությունից հետո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա վինգերը կարող է կնքել պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչև 2030 թվականը։ Transfermarkt-ի տվյալներով՝ խաղացողի տրանսֆերային արժեքը կազմում է 170 միլիոն եվրո։
Fanat, Realmadrid.am