2030 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը կարող է անցկացվել Մադրիդի «Ռեալի» տնային մարզադաշտում՝ «Սանտիագո Բեռնաբեուում»։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Մադրիդում հանդիպումը կազմակերպելու հնարավոր որոշումը կարող է պայմանավորված լինել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի և ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի միջև գոյություն ունեցող ամուր հարաբերություններով։ Նշվում է, որ հյուրընկալ քաղաքների վերջնական ցուցակը կհայտարարվի 2026 թվականի վերջին ամիսներին։ ՖԻՖԱ-ն մինչև ամռան ավարտը չի կայացնի վերջնական որոշում աշխարհի առաջնության ձևաչափի վերաբերյալ, որը պետք է ընդունեն Իսպանիան, Մարոկկոն և Պորտուգալիան։
Հստակեցվում է, որ ՖԻՖԱ-ն հաշվի է առնում Իսպանիայի սկզբնական առաջատար դիրքը, ներկայացվող մարզադաշտերի քանակը, ինչպես նաև երկրի դիրքը համաշխարհային ֆուտբոլում։ «Սանտիագո Բեռնաբեուի» օգտին են խոսում բրենդի գրավչությունը, մարզադաշտի արդիականացումը և խոշոր միջոցառումներ ընդունելու ապացուցված կարողությունը։
Հավակնորդների թվում են նաև «Մետրոպոլիտանոն»՝ Մադրիդի «Աթլետիկոյի» տնային մարզադաշտը, ինչպես նաև «Կամպ Նոուն», սակայն «Բարսելոնայի» մարզադաշտի վերակառուցման շուրջ դեռևս անորոշություն է տիրում։ «Բենֆիկայի» մարզադաշտը, իր հերթին, չի դիտարկվում որպես լուրջ թեկնածու։
Fanat, Realmadrid.am
Հայերեն