Հոդվածներ

Ռոդրիգոն և Էդեգորը վստահություն են ներշնչում Անչելոտիին
26.07.2021
1998 0

«Ռեյնջերսի» դեմ ստուգողական խաղում Ռոդրիգո Գոեսին հաջողվեց խաղի 7-րդ րոպեին դառնալ գոլի հեղինակ։

Խաղի առաջին րոպեներին մրցակիցը բավական ակտիվ էր գրոհում, սակայն «Սերուցքայինները» կարողանում էին լավ դիմադրություն ցույց տալ, իսկ Ռոդրիգոյի գոլը լավ հակագրոհի արդյունք էր։ 

Ձախ եզրից կատարած փոխանցումից հետո Մարտին Էդեգորը սեփական տուգանային մատույցներում ստացավ գնդակը, կարողացավ հասնել մինչ մրցակցի տուգանայինի մատույցները և որից հետո հաջող փոխանցում կատարել Ռոդրիգոյին, որն էլ դարձավ գոլի հեղինակ։

Այսպիսի խաղով այս երկու երիտասարդ ֆուտբոլիստները կարող են գրավել Անչելոտիի ուշադրությունը և վստահություն ներշնչել իտալացի մասնագետին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված