Հոդվածներ

The Athletic. «Ռեալում» կասկածներ ունեն Ալոնսոյի ծրագրի վերաբերյալ
15.12.2025
259 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն այլևս սխալվելու հնարավորություններ չունի։ 

Լա Լիգայի 16-րդ տուրի շրջանակում «Ռեալն» օրերս հաղթեց «Ալավեսին»։ Ինչպես տեղեկացնում է  The Athletic-ը, այս հաղթանակը փոքր-ինչ թուլացրել է Ալոնսոյի անունի շուրջ ստեղծված լարվածությունը, սակայն տարբեր մակարդակներում, այդ թվում նաև ղեկավարության շրջանում, կան կասկածներ Ալոնսոյի պրոեկտի վերաբերյալ։

Նշվում է, որ «Ռեալը» կպահի Ալոնսոյին գլխավոր մարզչի պաշտոնին քանի դեռ արդյունքները դա թույլ են տալիս, սակայն իսպանացին այլևս սխալվելու իրավունք չունի։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված