Իսպանիայի առաջնության 16–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում 2։1 հաշվով հաղթանակ տոնեց «Ալավեսի» նկատմամբ։
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետխաղյա մամուլի ասուլիսը
«Ալավեսի» դեմ խաղը դժվար էր մեզ համար։ Մենք լավ սկսեցինք հանդիպումը, բայց հետո կորցրեցինք վերահսկողությունը խաղի ընթացքի նկատմամբ։ Չափազանց դժվար է վերահսկել խաղի ընթացքը բոլոր 90 րոպեների ընթացքում։ Այնուամենայնիվ, երկրորդ խաղակեսը մենք նորից լավ սկսեցինք։ Թիմը բնավորություն դրսևորեց և համառորեն պայքարեց։ Մենք գոհ ենք մեր խաղից։
Կարծում եմ, բոլորովին ակնհայտ է, որ այսօր թիմն ավելի լավ խաղաց, քան «Սելտայի» դեմ խաղում։ Ես նկատեցի դրական պահեր մեր խաղում, բայց կան նաև ասպեկտներ, որոնց վրա մենք պետք է աշխատենք։ Օրինակ, մենք պետք է ավելի հետևողական լինենք։
Այսպես թե այնպես, մենք պետք է հարգանքի տուրք մատուցենք թիմին այս հաղթանակի համար։ Մեզ համար իսկապես դժվար էր՝ հաշվի առնելով վնասվածքներ ունեցող և որակազրկված ֆուտբոլիստների թիվը։ Թիմը համառորեն պայքարում է և՛ լավ, և՛ վատ պահերին»։
«Ինչու է թիմը հաճախ լավ սկսում խաղերը, բայց հետո կորցնում կենտրոնացո՞ւմը։ Ես համաձայն չեմ այդ տեսակետի հետ, յուրաքանչյուր հանդիպում տարբեր է։ Բացի այդ, մրցաշրջանի ընթացքում եղել են խաղեր, որոնցում մենք չենք համապատասխանել պահանջվող մակարդակին։
Ամեն դեպքում, մենք կենտրոնացած ենք մեր խաղի վրա։ Մենք միասին մարզվում ենք և պատրաստվում խաղերին, որոնք անցկացվում են յուրաքանչյուր 3 օրը մեկ։ Այսօրվա հաղթանակը կարևոր է մեզ համար»։
«Արդյո՞ք «Ալավեսի» նկատմամբ հաղթանակով մենք վերջապես ընդհատեցինք անհաջող հանդիպումների շարքը։ Մենք բոլորս մի նավակում ենք և կարծում ենք, որ մեկ հաղթանակը բավարար չէ դրա համար։ Առջևում ունենք հանդիպումներ «Տալավերայի» և «Սևիլիայի» հետ։
Մեզ դեռ երկար ճանապարհ է սպասվում, և մենք պետք է հիմնվենք այն դրական պահերի վրա, որոնց հասանք «Ալավեսի» դեմ խաղում»։
«Անկասկած, հանդիպման գլխավոր մրցավարը պետք է 11-մետրանոց նշանակեր մեր օգտին՝ Վինիսիուսի նկատմամբ կանոնների խախտումից հետո։ Բայց ինձ ցնցեց, որ մրցավարը նույնիսկ չդիմեց VAR-ի պատասխանատուների օգնությանը։ Սակայն, մենք ընդհանրապես զարմացած չենք մրցավարության մակարդակից։
Զարմացա՞ծ եմ, որ անցած հանդիպման ժամանակ VAR-ի համար պատասխանատուն այն մրցավարն էր [Ֆուերտեսը], որը սպառնացել էր «Ռեալ Մադրիդին»։ Դուք արդեն ինքներդ ամեն ինչ ասացիք։ Ես կանգ կառնեմ այստեղ»։
«Իմ ամուր գրկախառնությունը Վինիսիուսի հետ խաղի վերջո՞ւմ։ Մենք իսկապես շատ համախմբված ենք հանդերձարանում։ ԶԼՄ-ներում շատ աղմուկ կա մեր շուրջ»։
«Ցանկանում եմ օգտվել պահից և շնորհավորել Վալդեպենյասին գլխավոր թիմի կազմում իր նորամուտի կապակցությամբ։ Նա հիանալի դրսևորեց իրեն՝ թիմի համար դժվարին խաղում։
Միակ դրվագում, որտեղ Վիկտորը սխալվեց, մենք գոլ բաց թողեցինք։ Բայց ես դա ասում եմ միայն ընդգծելու համար, թե որքան հրաշալի խաղաց նա և որքան կարևոր էր մեզ համար այդ հանդիպմանը»։