Հոդվածներ

Մբապեն ընդհուպ մոտեցել է Ռոնալդուի ռեկորդին
18.12.2025
195 0

Կիլիան Մբապեն 2025 թվականի ընթացքում «Ռեալի» կազմում խփել է իր 58-րդ գոլը։ Ֆուտբոլիստը դուբլի հեղինակ է դարձել Իսպանիայի գավաթի «Տալավերա-դե-լա-Ռեյնայի» դեմ խաղում (3:2)։

Այսպիսով, Մբապեն մեկ գոլով է հետ մնումԿրիշտիանու Ռոնալդուի՝ «Ռեալի» կազմում օրացուցային տարվա ընթացքում խփած գոլերի ռեկորդից։ 2013 թվականին պորտուգալացին հեղինակել է 59 գոլ։

Մինչև 2025 թվականի ավարտը «Ռեալը» պետք է անցկացնի ևս մեկ հանդիպում Իսպանիայի առաջնությունում «Սևիլյայի» դեմ։

Մբապեն «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2024 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։ Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 29 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված