Հոդվածներ

CalcioMercato. Անչելոտին ցանկանում է, որ Ռամոսին փոխարինի Կյելինին
17.07.2021
1931 0

«Ռեալը» կարող է պայմանագիր կնքել Ջորջիո Կյելինիի հետ: Այս մասին տեղեկացնում է CalcioMercato-ն:

 Աղբյուրի փոխանցմամբ, Կարլո Անչելոտին ցանկանում է, որ իտալացին փոխարինի Սերխիո Ռամոսին:

Հատկանշական է, որ 36-ամյա խաղացողը ազատ գործակալի կարգավիճակ ունի և նոր մարտահրավերի կարիք է զգում: Վերջինիս՝ «Յուվեի» հետ գործող պայմանագրի ժամկետն ավարտվել է հունիսի 30-ին:

 Նշվում է, որ «Ռեալն» ու «Յուվենթուսը» պատրաստվում են մեկ տարվա պայմանագիր առաջարկել, որից հետո Կյելինիին վերջնական ընտրությունն կկատարի:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված