• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Սիմեոնե. «Ռեալն» ու «Բարսելոնան» գիտեն, որ սխալվելու իրավունք չունեն»

Հոդվածներ

Սիմեոնե. «Ռեալն» ու «Բարսելոնան» գիտեն, որ սխալվելու իրավունք չունեն»
22.07.2021
2409 0

«Ատլետիկո Մարդիդի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Լա Լիգայում սպասվող մրցակցության մասին։

«Ռեալը», կարելի է ասել, չի ուժեղացրել իր կազմը։ «Բարսելոնայում» ֆինանսական խնդիրներ կան, և շատերի կարծիքով «Ատլետիկոն» պետք է շարունակի իր հաղթական ուղին։

Նախորդ մրցաշրջանում ևս նշել էինք, որ «Ռեալը» վատ մարզավիճակում է, սակայն արդյունքում նրանք մինչև վերջին տուրը պայքարեցին չեմպիոնության համար։ 

«Ռեալը» և «Բարսելոնան» գիտեն, որ սխալվելու իրավունք չունեն։ Սակայն «Սևիլիայի», «Ռեալ Սոսյեդադի» և «Վիլյառեալի» նման թիմերի գրանցած աճը հուշում է, որ տիտղոսի համար բարդ պայքար է սպասվում։

«Ռեալը», «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդը», «Բավարիան», «Յուվենթուսը». այս ակումբները մշտապե լինելու են աշխարհի լավագույն ակումբների ցուցակում». նշել է Սիմեոնեն։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված