• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ֆաբրիցիո Ռոմանոն նոր տեղեկություններ է հայտնել Վարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Հոդվածներ

Ֆաբրիցիո Ռոմանոն նոր տեղեկություններ է հայտնել Վարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
18.07.2021
2878 0

Անվանի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոման վերջին նորություններն է հայտնել Ռաֆայել Վարանի՝ ՄՅՈՒ հավանական տեղափոխության վերաբերյալ։

«Իրավիճակը Վարանի տեսանկյունից պարզ է, նա պատրաստ է ընդունել ՄՅՈՒ-ի առաջարկն ու մինչև 2026 թվականը պայմանագիր կնքել, եթե կողմերը կարողանան մոտակա ժամանակներս համաձայնության հասնել»,- գրում է Ռոմանոն։

Վարանը հարգանքով է վերաբերում «Ռեալին», սակայն ցանկանում է ԱՊԼ-ում խաղալու փորձառություն ունենալ։ Ըստ շշուկների՝ ՄՅՈՒ-ն Վարանին տարեկան 12 մլն եվրո աշխատավարձ է առաջարկում, որն ամենաքիչը 3 մլն եվրոյով ավելին է, քան «Ռեալը» պատրաստ է վճարել նոր պայմանագրով։


Ամենակարդացված