• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • RMC Sport. Վարանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը ժամանակի հարց է

Հոդվածներ

RMC Sport. Վարանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը ժամանակի հարց է
15.07.2021
2324 0

Ռաֆայել Վարանի`   «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը ժամանակի հարց է: Այս մասին հաղորդում է RMC Sport-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, մանկունյանցիներն ու ֆրանսիացի խաղացողը գրեթե համաձայնեցրել են անձնական պայմանագրի կետերը. որոշ ճշտումներ են մնում աշխատավարձի չափի հետ կապված:

Միևնույն ժամանակ նշվում է, որ ակումբների միջև բանակցությունները նույնպես բավականին առաջ են գնացել և մոտ ապագայում կողմերը կարող են վերջնական համաձայնության գալ: 

 Նշվում է, որ «սերուցքայինների» ղեկավարությունն արդեն հաշտվել է այն մտքի հետ, որ նոր մրցաշրջանում Վարանը չի լինելու ակումբում: «Ռեալում» վստահ են, որ Միլիտաոյին կհաջողվի լրացնել ֆրանսիացու բացը:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված