• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» երեք ֆուտբոլիստներ Իսպանիայի հավաքականի կազմում կմասնակցեն Օլիմպիական խաղերին

Հոդվածներ

«Ռեալի» երեք ֆուտբոլիստներ Իսպանիայի հավաքականի կազմում կմասնակցեն Օլիմպիական խաղերին
30.06.2021
3002 0

Մադրիդի «Ռեալի» երեք ֆուտբոլիստներ Իպանիայի հավաքականի կազմում կմասնակցեն հուլիսի 22-ից օգոստոսի 7-ը կայանալիք ամառային օլիմպիական խաղերին։

Լուիս Դե Լա Ֆուենտեի 22 հոգուց բաղկացած թիմում տեղ են գտել Ասենսիոն, Սեբալյոսը և Վալյեխոն։ Իսպանիայի ընտրանին իր առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 22-ին Եգիպտոսի դեմ։ 

 Երեք օր անց իսպանացիները կխաղան Ավստրիայի ընտրանու դեմ, իսկ հուլիսի 28-ին ուժերը կչափեն արգենտինացիների հետ։  

 Իսպանիայի հայտացուցակը հետևյալն է.

Դարպասապահներ՝ Ալվարո Ֆերնանդես, Ունայի Սիմոն, Ալեքս Դոմինգես։

Պաշտպաններ՝ Խեսուս Վալյեխո, Օսկար Մինգեսա, Էրիկ Գարսիա, Պաու Տորես, Օսկար Խիլ, Յուան Միրանդա։

Կիսապաշտպաններ՝ Դանի Սեբալյոս, Կուկուրելիա, Մոնկայոլա, Սուբիմենդի, Միկել Մերինո, Կարլոս Սոլեր, Պեդրի և Բրայան Խիլ։

Հարձակվողներ՝ Ասենսիո, Դանի Օլմո, Օյարսաբալ, Ռաֆա Միր և Պուադո։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված