Հոդվածներ

Դեշամը 4 օր հանգիստ է տվել Բենզեմային
12.11.2021
2178 0

Կարիմ Բենզեման, ով ներկայում գտնվում է Ֆրանսիայի ազգային հավաքականի տրամադրության տակ,  հանգստյան 4 օր է ստացել թիմի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամից:

Ինչպես հաղորդում է RMC Sport, պատճառն այն է, որ ֆրանսիացի ռմբարկուն անհարմարություններ է զգացել «Ռեալի» վերջին խաղերի ժամանակ:

Այնուամենայնիվ, սպասվում է Կարիմը կկարողանա մասնակցել Ղազախստանի դեմ խաղին:

Ֆրանսիա - Ղազախստան հանդիպումը կայանալու է նոյեմբերի 13-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված