• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» կոշտացրել է դիրքորոշումը Վինիսիուսի հետ բանակցություններում

Հոդվածներ

«Ռեալը» կոշտացրել է դիրքորոշումը Վինիսիուսի հետ բանակցություններում
12.12.2025
304 0

Մադրիդի «Ռեալը» կոշտացրել է իր դիրքորոշումը բրազիլացի վինգեր Վինիսիուս Ջունիորի նոր պայմանագրի շուրջ բանակցություններում։ Այս մասին հայտնում է Madrid Zone-ը։ «Ռեալի» ղեկավարությունը ֆուտբոլիստին ներկայացրել է վերջնագիր, քանի որ ակումբը այլևս չի պատրաստվում բարելավել այն ֆինանսական պայմանները, որոնք քննարկվել էին ավելի վաղ։ Վինիսիուսին առաջարկվում է ստորագրել արդեն ներկայացված պայմաններով համաձայնագիր։

Եթե կողմերը համաձայնության չգան, հաջորդ տարի Վինիսիուսը կարող է տեղափոխվել Սաուդրյան Արաբիայի առաջնություն։

Ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում  նա մասնակցել է 22 հանդիպման, խփել է 5 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված