• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռոդրի. «Ման Սիթին» ուժեղ է «Ռեալից», բայց դա պետք է ապացուցել խաղադաշտում»

Հոդվածներ

Ռոդրի. «Ման Սիթին» ուժեղ է «Ռեալից», բայց դա պետք է ապացուցել խաղադաշտում»
26.04.2022
1669 0

Ռոդրին կարծում է, որ «Մանչեսթեր Սիթին» ուժեղ է «Ռեալից»։ 

«Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես են նրանք խաղում և թե որքան փորձ ունեն ՉԼ-ում։ Նրան կարողանում են դիմադրել ու սպասել գոլ խփելու իրենց հնարավորությանը։ Դրանում է կայանում նրանց գլխավոր ուժը։ 

«Ռեալը» կարող է ողջ 90 րոպեների ընթացքում չվերահսկել խաղի ընթացքը, սակայն փոխել այն մեկ րոպեում։  Մենք պետք է հնարավորինս ուշադիր գործենք ու փորձենք ստանալ առավելագույնը սեփական հարկի տակ։ 

Հնարավոր է, որ այս դիմակայությունում մեծ դեր է խաղալու կենտրոնը, ուստի ես պետք է հանգստություն պահպանեմ ու փորձեմ հնարավորինս լավ ֆուտբոլ ցուցադրել։ 

Ես կարծում եմ, որ մենք ուժեղ ենք «Ռեալից», բայց դա պետք է ապացուցել խաղադաշտում». նշել է Ռոդրին։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված