Հոդվածներ

Վալդանո. «Ռեալը» պարտավոր է ուժեղացնել կազմը»
23.05.2021
1957 0

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Խորխե Վալդանոն մեկնաբանել է ավարտված մրցաշրջանը։ 

Վերջին 11 տարում առաջին անգամ «Ռեալը» տիտղոս չնվաճեց։ Դա ձախողում է նման մակարդակի ակումբի համար։ «Ռեալի» ղեկավարությունը պետք է ամռանը փոփոխություններ կատարի թիմում և կարևոր որոշումներ ընդունի։ «Ռեալը» ավելի լավ մրցաշրջան անցկացրեց, քան «Բարսան», սակայն ակնհայտ է, որ թիմին նոր ֆուտբոլիստներ են անհրաժեշտ։ «Ռեալը» պարտավոր է ուժեղացնել կազմը։ 

Թիմում նաև պետք է ավելի շատ վստահեն սաներին։ Մրցաշրջանի ընթացքում տեսանք, թե որքան օգտակար էր Նաչոն։ Ինչ վերաբերում է Վարանին, կարող եմ ասել, որ նա ներ չդրեց իր մաքսիմումը վերջին խաղում։ Ենթադրում եմ, որ նա արդեն սկսել է կենտրոնանալ ԵՎՐՈ-ի վրա։ Կարծում եմ, սա նրա վերջին հանդիպումն էր «Ռեալի» կազմում». նշել է Վալդանոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված