• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մարտինեզ. «Առաջիկա շաբաթների ընթացքում Ազարը կարող է վերադառնալ իր լավագույն մարզավիճակին»

Հոդվածներ

Մարտինեզ. «Առաջիկա շաբաթների ընթացքում Ազարը կարող է վերադառնալ իր լավագույն մարզավիճակին»
18.05.2021
2055 0

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեզը խոսել է Էդեն Ազարի ֆիզիկական վիճակի և վնասվածքների մասին։ 

«Կարծում եմ, որ ներկա պահին Ազարը գտնվում է ավելի լավ ֆիզիկական վիճակում, քան նախորդ երկու տարվա ընթացքում։ Մեզ դա դուր է գալիս։ 

Կարևոր է, որ նա վստահ ավարտի մրցաշրջանը «Ռեալում»։ Տպավորություն ունեմ, որ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում Ազարը վերադառնալու է իր լավագույն մարզավիճակին». նշել է Մարտինեզը։

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ազարը մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված