• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մբապեն՝ Ֆրանսիայի հավաքականի կազմում խփած գոլերի քանակով հավասարվեց Անրիին

Հոդվածներ

Մբապեն՝ Ֆրանսիայի հավաքականի կազմում խփած գոլերի քանակով հավասարվեց Անրիին
06.09.2025
132 0

Կիլիան Մբապեն՝ Ֆրանսիայի հավաքականի կազմում խփած գոլերի քանակով այժմ զիջում է միայն Օլիվյե Ժիրույին։ 

ԱԱ-2026-ի նախընտրական փուլի շրջանակում Կիլիանը գրավեց Ուկրաինայի հավաքականի դարպասը։ Նրան գոլային փոխանցում կատարեց Օրելիեն Չուամենին։ 

Դա Կիլիանի 51-րդ գոլն էր ազգային հավաքականի կազմում։ Նա հավասարվեց Տիերի Անրիին, իսկ հավաքականի պատմության լավագույն ռմբարկուին հասնելու համար մնաց 6 գոլ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված