Հոդվածներ

Արբելոան «կարգի է հրավիրել» Իկեր Բրավոյին
16.12.2023
1296 0

Իսպանացի հարձակվող Իկեր Բրավոյի աշխատանքից դժգոհ մնալով՝ «Կաստիլյայի» գլխավոր մարզիչ Ռաուլը նրան ուղարկել է «Խուվենիլ Ա»: Այնտեղ նրա աշխատանքից դժգոհ է մնացել նաև գլխավոր մարզիչ Արբելոան:

Շարունակելով անփույթ վերաբերվել աշխատանքին, նա հեռացվել էր «Վալյադոլիդի» դեմ խաղում, ինչը «Խուվենիլ Ա»-ին պարտություն էր արժեցել: Խաղից հետո Արբելոան հարձակվողին կանչել էր իր մոտ և ասել. «Դու շա՞տ իրեր ունես Մադրիդում»: Սա ասելով նա ակնարկել էր, որ ակումբում կան մարդիկ, որ պատրաստ են հավաքել նրա ճամպրուկներն ու ուղարկել Լևերկուզեն:

Բրավոն մարզչից խնդրել է նրան ևս մեկ հնարավորություն տալ՝ խոստանալով արդարացնել Արբելոայի վստահությունը: Եվ ահա, համաձայն «Խուվենիլ Ա»-ից եկած տեղեկության, հարձակվողը սկսել է քրտնաջան մարզվել՝ ավելի ակտիվորեն մասնակցելով հանդերձարանի կյանքին և որպես հետևանք՝ ավելի շատ գոլ խփել:

Հենց նրա դուբլի շնորհիվ «Ունիոն Բեռլինի» դեմ խաղում «Խուվենիլ Ա»-ն կարողացավ առաջին տեղով ԵՉԼ-ի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել, ինչը փոխեց ոչ միայն նրա կարգավիճակն ակումբում, այլ նաև ամրացրեց Արբելոայի կարգավիճակը, որը վստահել էր 18-ամյա ֆուտբոլիստին:

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդը» նրան վարձակալել է «Բայերից», իսկ տրանսֆերը գնելու համար կվճարի 10 միլիոն եվրո:


Ամենակարդացված