• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Բայերի» ֆուտբոլիստը հայտնվել է «Ռեալի» ուշադրության կենտրոնում

Հոդվածներ

«Բայերի» ֆուտբոլիստը հայտնվել է «Ռեալի» ուշադրության կենտրոնում
02.11.2023
1356 0

Ֆլորիան Վիրցը իր ելույթներով արդեն գրավել է մի շարք թոփ ակումբների ուշադրությունը։ 

Մասնավորապես, նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Բարսելոնան», սակայն կատալոնացիները առայժմ չեն կարող իրենց թույլ տալ նման մասշտաբի տրանսֆեր։ Mundo Deportivo-ի փոխանցմամբ, «Բարսան» արդեն երկար ժամանակ է, ինչ հետաքրքրված է երիտասարդ ֆուտբոլիստով, սակայն «Բայերում» անհանգստացած չեն։ 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց գերմանական ակումբը ցանկանում է ստանալ 80-100 մլն եվրո։ 

Վիրցին իրենց կազմում են ցանկանում տեսնել նաև «Բավարիան», «Արսենալը» «Մանչեսթեր Սիթին», «Տոտենհեմը» և «Ռեալը»։ 

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Բայերի» կազմում մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված