• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բենզեման ասել է, թե ինչ է փոխվել իր խաղում Ռոնալդուի հեռանալուց հետո

Հոդվածներ

Բենզեման ասել է, թե ինչ է փոխվել իր խաղում Ռոնալդուի հեռանալուց հետո
05.04.2021
2783 0

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է այն մասին, թե ինչպիսի ազդեցություն է ունեցել իր խաղի վրա Կրիշտիանու Ռոնալդուի՝ Մադրիդից հեռանալը:

«Ռոնալդուի հեռանալը թույլ տվեց ինձ այլ դերակատարություն ունենալ թիմում: Բեյլը գերարագ էր, իսկ Ռոնալդուն խփում էր շատ գոլեր: Ես մի մասնիկ էի, որը միավորում նրանց և ամբողջական դարձնում հարձակման գիծը: »

Կրիշտիանուն 50-60 գոլ էր խփում մրցաշրջանում, և ես ստիպված էի հարմարվել նրա խաղին: Կարող եմ ասել, որ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, և շատ երջանիկ էի՝ նրա կողքին խաղալով:

Ես կրում էի 9 համարի մարզաշապիկը, և մարդիկ կարծում էին, որ պետք է շատ գոլեր հեղինակեմ. մինչդեռ ես 9 համար էի՝ 10 համարի ոգով: Հիմա ավելի եմ միտված հարձակմանը և, հետևաբար, ավելի շատ եմ գոլ խփում»,- եզրափակել է ֆրանսիացին: 

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «արքայական» ակումբից հեռացել է 2018 թվականի ամռանը:

Fanat, Realamdrid.am


Ամենակարդացված