• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • AS. Կամավինգայի տրանսֆերում վճռորոշ դեր է խաղալու Զիդանի ապագայի հարցը

Հոդվածներ

AS. Կամավինգայի տրանսֆերում վճռորոշ դեր է խաղալու Զիդանի ապագայի հարցը
31.03.2021
1575 0

Էդուարդո Կամավինգան պատրաստ է հեռանալ «Ռենից» ամռանը:

Ինչպես հաղորդում է AS-ը, երիտասարդ ֆրանսիացին այս մասին արդեն հայտնել է իր գործակալ Ջոնաթան Բարնետին:

Ֆուտբոլիստը հայտնել է նաև, որ իր համար կարիերան շարունակելու լավագույն տարբերակը Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունն ու Զինեդին Զիդանի ղեկավարությամբ աշխատելն է:

Կամավինգայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»:

Միևնույն ժամանակ, եթե մրցաշրջանի ավարտին Զիդանը հեռանա, Կամավինգան կարող է ընտրել կարիերան շարունակելու մեկ այլ ուղղություն:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված