Հոդվածներ

Վարանը խոսել է իր ապագայի մասին
29.05.2021
2905 0

Զինեդին Զիդանի հեռանալուց հետո Ռաֆայել Վարանի ապագան «Ռեալում» հարցականի տակ է։ 

Ֆրանսիացի ֆուտբոլիստը իր ապագայի մասին որոշում կկայացնի ԵՎՐՈ 2020-ից հետո։ 

«Հիմա իմ ապագայի մասին խոսելու ժամանակը չէ։ Ես կենտրոնացած եմ ԵՎՐՈ 2020-ի վրա։ Իմ պարագայում նորմալ է, որ հիմա ավելի շատ կենտրոնացած եմ հավաքականի կազմում առաջիկա խաղերի վրա։ 

Բոլորս էլ մարդիկ ենք և կարող ենք մտածել դրա մասին։ Ես կենտրոնացած եմ այն նպատակների վրա, որը իր առջև դրել է Ֆրանսիայի հավաքականը». նշել է Վարանը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված