Հոդվածներ

«Ռեալը» ցանկանում է հրավիրել Նաբի Կեյտային
22.03.2021
1382 0

«Ռեալը» հետաքրքրված է «Լիվերպուլի» կիսապաշտպան Նաբի Կեյտայի ծառայություններով, տեղեկացնում է Todo Fichajes-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, մադրիդյան ակումբը մտադիր է 26-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերել այս ամառ: «Ռեալում» կարծում են, որ Կեյտան կարող է ավելի մեծ ռոտացիա ապահովել:

Հիշեցնենք, որ գվինեացու՝ «մերսիսայդցիների» հետ գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2023 թվականը:

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Կեյտան մասնակցել է ընդամենը 10 հանդիպման:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված