Հոդվածներ

Բենզեման կրկնել է Սանտիլիանայի ցուցանիշը
21.03.2021
1793 0

«Սելտայի» դեմ խաղում Կարիմ Բենզեման հերթական պատմական ցուցանիշը գրանցեց։ Այդ խաղում նա դարձավ երկու գոլի հեղինակ և Լա Լիգայում իր գոլերի թիվը հասցրեց 186-ի։ 

Այդ ցուցանիշով նա հավասարվեց Սանտիլիանային, և այժմ կիսում է նրա հետ Լա Լիգայում ակումբի պատմության 4-րդ լավագույն ռմբարկուի տիտղոսը։ Ֆրանսիացուց առաջ են գտնվում միայն Ռոնալդուն  (312), Ռաուլը (228) և Ալֆրեդո Դի Ստեֆանոն (216)։

 «Ռեալի» կազմում անցկացրած 12 մրցաշրջանների ընթացքում Բենզեման մասնակցել է Լա Լիգայի 373 հանդիպման։ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում նա դարձել է 17 գոլի հեղինակ։ Անցկացրած վերջին 6 խաղերում Կարիմը դարձել է 8 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված