Հոդվածներ

Արտետա. «Էդեգորը գնալով ավելի լավն է դառնում»
19.03.2021
1540 0

Հունվարին Էդեգորը որոշեց վարձավճարային հիմունքներով տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»։ 

Շատ արագ երիտասարդ ֆուտբոլիստը կարողացավ տեղ գտնել «Արսենալի» մեկնարկային կազմում, իսկ վերջին մի քանի խաղերում նա նույնիսկ մի քանի գոլի հեղինակ է դարձել։ 

Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան գտնում է, որ նորվեգացին ավելի լավը կարող է դառնալ։ 

«Էդեգորը գնալով ավելի լավն է դառնում։ Կարծում եմ, որ նա հիանալի պատկերացնում է, թե ինչ ենք մենք ցանկանում։ Նրա աշխատանքի արագությունը ֆենոմենալ է». ասել է Արտետան։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված