Հոդվածներ

Անչելոտի․ «Նա հաջորդ մրցաշրջանում մնալու է «Ռեալում»
27.04.2024
2297 0

Իսպանիայի առաջնության 33–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Ռեալ Սոսիեդադին» և հաղթեց 1–0 հաշվով։

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը

«Ինձ շատ է դուր գալիս «Ռեալ Սոսիեդադը»։ Այդ թիմը շատ է պրեսինգի դիմում, հարձակվում է և միշտ դժվար մրցակից է։ Նրանց հարկի տակ հաղթանակ տոնելը հեշտ չէ, բայց մենք կարողացանք։ Մենք պայքարեցինք, համբերեցինք ամբողջ հանդիպման ընթացքում և հաղթեցինք։ Մարդիկ կարծում էին, որ մենք այս հանդիպմանը եկել ենք առանց որևէ տրամադրվածության, սակայն դա այդպես չէ։ Իմ ֆուտբոլիստները ցանկանում էին հաղթել։ Ես պետք է շնորհակալություն հայտնեմ նրանց՝ գործին արտասովոր վերաբերմունք ցույց տալու համար։ Մեզ ընդամենը 4 միավոր է պետք չեմպիոն դառնալու համար»։

«Գյուլերը շատ կարևոր ֆուտբոլիստ է «Ռեալի» ապագայի համար։ Իհարկե, նա կշարունակի ելույթները մեր կազմում նաև հաջորդ մրցաշրջանում։ Արդան փայլուն որակներ ունի, նա հիանալի է մարզվում և քիչ–քիչ կսկսի առանցքային դեր խաղալ թիմում»։

«Ով կենտրոնական պաշտպանի դիրքում Ռյուդիգերի հետ զույգ կկազմի  «Բավարիայի» դեմ խաղու՞մ, դեռ չգիտեմ։ Մենք բազմաթիվ տարբերակներ ունենք։ Ես պետք է նայեմ կազմին երեքշաբթի օրը և որոշում կայացնեմ։ Միլիտաոն շարք է վերադարձել և հիանալի տեսք ուներ «Սոսիեդադի» դեմ ամբողջ խաղի ընթացքում»։

«Վերջին խաղերում Մոդրիչը ապացուցում է, որ հիմա նա օպիտմալ ֆիզիկական մարզավիճակում է։ Լուկան տպավորում է, իհարկե նա կարող է մրցել «Բավարիայի» դեմ»։


Ամենակարդացված