Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն, չնայած վնասվածքին, դեռևս կարող է մասնակցել Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչին։
Ֆրանսիացին շարունակում է ապաքինվել ծնկի վնասվածքից, և նրա մասնակցության վերաբերյալ վերջնական որոշումը կախված կլինի վերականգնման ժամկետներից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մբապեի մոտ ախտորոշվել է ձախ ծնկի կապանների ձգվածություն, ինչի պատճառով հարձակվողը շարքից դուրս է եկել առնվազն երեք շաբաթով։
Ինչպես հայտնում է ինսայդեր Արանչա Ռոդրիգեսը, մեծ հարցականի տակ է նաև ֆրանսիացու մասնակցությունը Սուպերգավաթի կիսաեզրափակիչին՝ «Ատլետիկոյի» դեմ, որը նախատեսված է հունվարի 8-ին։ Ամենայն հավանականությամբ, մարզչական շտաբը չի ցանկանա ռիսկի դիմել և վտանգել խաղացողի առողջությունը։
Այդուհանդերձ, Մբապեի վերադարձի տարբերակը մրցաշարի եզրափակչին ամբողջությամբ չի բացառվում։ Լրագրող Ալբերտո Պերեյրոյի տեղեկություններով՝ կա հավանականություն, որ հարձակվողը կկարողանա խաղադաշտ դուրս գալ հունվարի 11-ին, եթե «Ռեալը» կարողանա դուրս գալ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի «Բարսելոնան» կամ «Աթլետիկը»։
Fanat, Realmadrid.am
Հայերեն