2025/26 մրցաշրջանում Էնդրիկը «Ռեալի» կազմում մասնակցել է ընդամենը երեք հանդիպման՝ ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 99 րոպե։ Դրանցից 22-ը «Վալենսիայի», 11-ը՝ «Մանչեսթեր Սիթիի» և 77-ը «Տալավերայի» դեմ խաղերում։ Կարլո Անչելոտին նրան չի հրավիրում ազգային հավաքական։
Համացանցում շատ են նրա տխուր լուսանկարները պահեստայինների նստարանին նստած։
Օրերս Էնդրիկը նման լուսանկարների շարք է հրապարակել, որոնք արվել են վերջին ամսիներին։ Մեկնաբանություններում բրազիլացուն աջակցել է «Բարսելոնայի» նախկին հարձակվող Մեմֆիս Դեպայն, ով այժմ հանդես է գալիս Բրազիլիայում»։

«Համբերություն, քո ժամանակը շուտով կգա». գրել է Դեպայը։

Հիշեցնենք, որ Էնդրիկը շատ մոտ է ձմռանը ակումբից հեռանալուն։ Նա կարող է վարձավճարային հիմունքներով տեղափոխվել «Լիոն»։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն