Դանի Կարվախալը կարծում է, որ «Ռեալին» անհրաժեշտ էր մարզչական փոփոխությունը։
«Անչելոտին թիմի լեգենդն է։ Նա միշտ կմնա այս ակումբի պատմության մեջ, սակայն ես կարծում եմ, որ փոփոխությունները մեզ անհրաժեշտ էին, և ըստ ինձ, մարզիչը ևս դա տեսնում էր։
Մենք միասին շատ տարիներ ենք աշխատել, և երբմեն փոփոխություններն անհրաժեշտ են, որպեսզի ֆուտբոլիստը ևս սկսի ավելի տարրատեսակ մտածել։ Կարծում եմ, որ դա բոլորի համար էր օգտակար։
Յուրաքանչյուր մարզիչ իր մեթոդներն ունի։ Սերունդները տարբեր են։ Կարլոյի օրոք մենք ավելի ազատ էինք, կարող էինք մի փոքր ուշանալ, չնայած, որ դա նրան բարկացնում էր։ Իսկ ահա Խաբին ավելի խիստ է, բայց նրանք երկուսն էլ իրենց մտքերն ու գաղափարներն ունեն». հայտարարել է Կարվախալը։
Los Merengues, Realmadrid.am