Հոդվածներ

Խաբի Ալոնսո. «Ուրախ եմ, որ հաղթեցինք «Տալավերային»
18.12.2025
157 0

Իսպանիայի արքայական գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» 3։2 հաշվով արտագնա հաղթանակ տոնեց երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Տալավերայի» նկատմամբ։

«Սերուցքայինների» գլխավոր մարզչի հետխաղյա մամուլի ասուլիսը

«Ավարտեցինք խաղը դժվարություններո՞վ։ Նման բան պատահում է արքայական գավաթի խաղերում։ Ես տեսել եմ, թե ինչպես է դա տեղի ունենում նաև այլ թիմերի հետ։ Առաջին խաղակեսում մենք վերահսկում էինք խաղի ընթացքը։ Արդյո՞ք սարսափելի անցկացրինք հանդիպման երկրորդ կեսը։ Ես կասեի, որ այն ստացվեց լարված և հուզիչ։

3:1 հաշվի ժամանակ մենք սխալ թույլ տվեցինք, և «Տալավերան» սկսեց բարձր պրեսինգ կիրառել, քանի որ նրանք կրկին ոգևորվեցին։ Ես շոկի մեջ չէի մրցակցի խաղի մակարդակից։ «Ռեալ Մադրիդի» հետ հանդիպումը եզակի է «Տալավերայի» համար, ուստի ես գիտեի, որ նրանք լինելու են շատ մրցունակ և մոտիվացված։

Այսպես թե այնպես, մենք հասանք մեր նպատակին՝ դուրս գալով մրցաշարի հաջորդ փուլ, ուստի ես գոհ եմ և երջանիկ։

Այնուամենայնիվ, մենք պետք է լինենք ավելի հետևողական և կենտրոնացած՝ ողջ խաղի ընթացքում։ Մենք անընդհատ թույլ ենք տալիս, որ հանդիպումները դուրս գան մեր վերահսկողությունից։ Մեզ անհրաժեշտ է խաղային հավասարակշռություն։ Մեր ֆուտբոլիստները պետք է լիովին ներգրավված լինեն ինչպես հարձակողական, այնպես էլ պաշտպանական գործողություններում։

Հիմա մենք կենտրոնացած ենք «Մալյորկայի» դեմ խաղի վրա... օյ, ներողություն, ի՞նչ եմ ասում... «Սևիլիայի» հետ խաղի վրա (դեկտեմբերի 20, 23:00)»։

«Ինչո՞ւ Մբապեն ողջ հանդիպումն անցկացրեց դաշտում։ Որովհետև նա գոլեր է խփում»։

«Կաստիլիայի» աջ պաշտպան Դ. Խիմենեսը շատ լավ հանդիպում անցկացրեց։ Ես ուշադիր հետևում եմ նրա առաջընթացին։ Սեստերոն նույնպես շատ հեռանկարային ֆուտբոլիստ է։ Այսօր նա դաշտում անցկացրեց ընդամենը մի քանի րոպե, բայց մենք նույնպես ուշադիր հետևում ենք նրա ելույթների մակարդակին։ Նույնը վերաբերում է Խ. Մարտինեսին և Պիտարչին։

Ես լավ եմ ճանաչում այս կանտերանոներին նախորդ մրցաշրջանում «Կաստիլիայի» կազմում նրանց ցուցադրած բարձր մակարդակի խաղից»։

«Էնդրիկն իրեն հիանալի դրսևորեց, և ես ցանկանում եմ շնորհավորել նրան այդ կապակցությամբ։ Այսօր նա խաղում էր շատ արագ, կտրուկ և ուղղահայաց։ Նա հիանալի հանդիպում անցկացրեց»։

«Այսօր Մաստանտուոնոն չափազանց ակտիվ էր և ուղղահայաց էր տեղաշարժվում դաշտում։ Նա լավ խաղ էր ցուցադրում, բայց որոշ ժամանակ անց դարձավ պակաս ակտիվ»։


Ամենակարդացված