Վիկտոր Վալդեպենյասը կիսվել է Մադրիդի «Ռեալում» նորամուտի տպավորություններից։
– Դրա մասին երազել էի այն պահից, երբ սկսել եմ ֆուտբոլ խաղալ, և այսօր երազանքը իրականություն դարձավ։ Այն, ինչ հիմա զգում եմ, աննկարագրելի է, և, անկեղծ ասած, ես լիովին հիացած եմ։
Սկզբում նյարդայնանում էի, չեմ թաքցնի, սակայն թիմակիցներս ինձ հանգստացրին, ևշնորհակալ եմ նրանց ու մեր ավագներին։ Մադրիդի «Ռեալի» կազմում նորամուտն («Ալավեսի» դեմ խաղում (1-2)) ամեն օր չի լինում, առավել ևս մեկնարկային կազմում, բայցնրանց շնորհիվ կարողացա լավ հաղթահարել այդ պահը։
Այս մարզաշապիկը կախված է լինելու իմ սենյակում։ Այն պատրաստվում եմ դնել շրջանակի մեջ, որպեսզի ամեն օր տեսնեմ ու հիշեմ այս օրը»,- ֆուտբոլիստի խոսքը փոխանցում է մադրիդյան գրանդի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Վիկտորը դարձավ ակադեմիայի առաջին սանը, որը նորամուտը նշեց Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ։
Fanat, Realmadird.am
Հայերեն