• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Բորուսիա Մ.» 2-2 «Ռեալ Մադրիդ». Աներևակայելի քամբեք շատ բարդ դասավորված խաղում

Հոդվածներ

«Բորուսիա Մ.» 2-2 «Ռեալ Մադրիդ». Աներևակայելի քամբեք շատ բարդ դասավորված խաղում
27.10.2020
3294 0

Կայացավ ՉԼ-ի ընթացիկ մրցաշրջանի խմբային փուլի երկրորդ տուրի «Բորուսիա Մ.» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը։

Գրեթե ողջ խաղի ընթացքում գերմանական ակումբը շատ կոմպակտ ու կարգապահ ֆուտբոլ խաղաց։ 

Ռոուզի սաների խաղը ակնհայտորեն հենված էր հակագրոհների մարտավարության վրա։ Շատ քիչ էին պաշտպանությունում բացերը։ 

«Ռեալը» անընդհատ փորձում էր ճանապարհներ գտնել դեպի Յան Զոմերի պաշտպանած դարպասը, սակայն տան տերերը շատ հստակ էին գործում պաշտպանությունում։

Առաջին կեսի վերջնամասում Թյուրամի ջանքերով «Բորուսիային» հաջողվում է նույնիսկ առաջ անցնել հաշվի մեջ։ 

«Ռեալը» հարվածներ կատարում էր մրցակցի դարպասի ուղղությամբ, բայց դրանք մեծ վտանգ չէին ներկայացնում։

Երկրորդ խաղակեսում էլ գրեթե նույն պատկերն էր, ինչ առաջինում։ Այս անգամ, ուղղակի, «Բորուսիային» ավելի վաղ հաջողվեց գոլ խփել։ Հիանալի հակագրոհի արդյունքում 58-րդ րոպեին դուբլի հեղինակ դարձավ Թյուրամը։ 

Հանդիպման մնացած հատվածում «Արքայական» ակումբը անընդհատ ճնշում էր գործադրում և միայն հանդիպման վերջնամասում «Ռեալին» հաջողվեց գտնել Յան Զոմերի դարպասը տանող ճանապարհը։ Կարլոս Կազեմիրոյի համառ ջանքերի շնորհիվ փայլուն գոլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման։  

Այդ գոլը կարծես վերակենդանացրեց «Ռեալին»։ Մրցավարի կողմից ավելացրած ժամանակի ընթացքում «Սերուցքայիններին» հաջողվեց ևս մեկ գնդակ խփել և հաշվի մեջ հավասարություն մտցնել։ 

Այս անգամ գոլի հեղինակ դարձավ Կարլոս Կազեմիրոն։

Այսպիսով, «Ռեալը» երկրորդ խաղն անընդմեջ միավորներ է կորցնում ՉԼ-ի ընթացիկ խաղարկությունում։

«Բորուսիա Մ.» 2-2 «Ռեալ Մադրիդ»

Գոլերը՝ Թյուրամ (33, 58), Բենզեմա (87), Կազեմիրո (90+2)

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված