«Ռոման» մտադիր է գնել «Ռեալի» հարձակվող Բորխա Մայորալի ամբողջական տրանսֆերը, հաղորդում է Calciomercato-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, հռոմեացիները կարող են մրցաշրջանի վերջում վճարել 15 մլն եվրո և ստանալ իսպանացու տարսֆերային իրավունքների 100 տոկոսը:
Ներկայում Մայորալը «գայլերի» կազմում հանդես է գալիս վարձակալական հիմունքներով:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և նույնքան արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am