Հոդվածներ

Ռյուդիգերը տպավորել է Անչելոտիին
18.07.2022
2359 0

Diario AS-ի փոխանցմամբ, Անտոնիո Ռյուդիգերին հաջողվել է «Ռեալի» կազմում իր առաջին իսկ մարզման ժամանակ տպավորել Կարլո Անչելոտիին։ 

Ավելի ուշ անձամբ իտալացի մասնագետը բարձր է գնահատել Ռյուդիգերի որակները։

«Նա հիանալի ֆուտբոլիստ է և կարող է խաղալ տարբեր դիրքերում». նշել է Կարլոն։ 

Ինչպես արդեն հայտնի է, Ռյուդիգերը Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մասին որոշում է կայացրել դեռ գարնանը, և նրա որոշման վրա մեծ ազդեցություն է ունեցել հենց Անչելոտիի հետ զրույցը։  Այս մասին ֆուտբոլիստը հայտարարել էր «Ռեալ» տեղափոխության ժամանակ։ 

Գերմանացի պաշտպանը ազատ գործակալի կարգավիճակով միացավ «Սերուցքայիններին»։ Նախորդ մրցաշրջանում նա «Չելսիի» կազմում մասնակցել է 34 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված