• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մոդրիչ. «Բացատրություն չունեմ այն ամենին, ինչը ցուցադրում է Ջուդը»

Հոդվածներ

Մոդրիչ. «Բացատրություն չունեմ այն ամենին, ինչը ցուցադրում է Ջուդը»
29.10.2023
2283 0

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է իր խաղընկեր Ջուդ Բելինգեմի տպավորիչ մեկնարկը մրցաշրջանում:

«Չեմ կարողանում բացատրություն գտնել այն ամենին, ինչը ցուցադրում է Ջուդը: Նա նոր է եկել «Ռեալ», սակայն այնպիսի տպավորություն է, որ երկար ժամանակ է ակումբում: Բոլոր գոհ են նրա բնավորությունից ու մարդկային որակներից: Բելինգեմը հիանալի տղա է ու անհավանական տաղանդ»,- Մոդրիչի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Բելինգեմը «Ռեալում» անցկացրած 13 խաղում խփել է նույնքան գոլ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված