Հոդվածներ

Դավիդ Ալաբան վնասվածք է ստացել
21.04.2023
2132 0

«Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան հերթական անգամ վնասվածք է ստացել։ 

Ալաբան ձախ ոտքի մկանային վնասվածք է ստացել «Չելսիի» դեմ պատասխան հանդիպման ընթացքում։ Կարլո Անչելոտին ընդմիջման ժամանակ փոխարինեց Ավստրիացուն։ Նշվում է, որ ֆուտբոլիստը ստիպված կլինի բաց թողնել մոտ 2 շաբաթ։ 

Այդ կերպ Ալաբան բաց կթողնի Լա Լիգայում «Ռեալի» առաջիկա 4 հանդիպումները՝ «Սելտայի», «Ժիրոնայի», «Ալմերիայի» և «Ռեալ Սոսյեդադի» դեմ։

 Նշվում է, որ նա պատրաստ կլինի մայիսի 6-ին կայանալիք Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչին, որտեղ «Ռեալը» մրցելու է «Օսասունայի» հետ։ Հիշեցնենք, որ մայիսի 9-ին կայանալու է նաև «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված