Հոդվածներ

Ֆերլան Մենդի.«Զիդանի հետ ենք մինչև մահ»
24.02.2021
1625 0

«Ռեալի» պաշտպան Ֆերլան Մենդին Marca-ին հարցազրույց է տվել, որտեղ անդրադարձել է նաև Զինեդին Զիդանի հասցեին ուղղված քննադատությանը:

«Ճիշտն ասած, քիչ եմ կարդում մամուլն ու մեկնաբանությունները: Կարող եմ ասել, որ Զիդանի հետ եմ մինչև մահ, մենք՝ բոլորս, ու դա ամենայն ճշմարտություն է: Թվում է՝ նա այլևս լարված չէ: Ուշադրություն չենք դարձում, թե ինչ են խոսում մարդիկ»:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Ատալանտան» ընդունելու է «Ռեալին»: Խաղը կայանալու է փետրվարի 24-ին՝  Երևանի ժամանակով 23:59-ին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված