• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Լա Լիգան բողոք է ներկայացրել «Ատլետիկի» երկրպագուների վարքի վերաբերյալ

Հոդվածներ

Լա Լիգան բողոք է ներկայացրել «Ատլետիկի» երկրպագուների վարքի վերաբերյալ
05.12.2025
90 0

Լա Լիգան բողոք է ներկայացրել Բիլբաոյի «Ատլետիկի» երկրպագուների վարքի վերաբերյալ՝ կապված Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի խաղի հետ, որտեղ թիմը հանդիպել էր Մադրիդի «Ռեալին» (0:3): Այս մասին հաղորդում է Mundo Deportivo–ն։

Խաղի առաջին րոպեին բասկյան ակումբի երկրպագուները սկսել են վանկարկել. «Կեցցե՛ դժոխք Մադրիդի «Ռեալը», կեցցե՛ դժոխք Մադրիդի «Ռեալը» : Հանդիպման ընթացքում երեք անգամ երկրպագուները վիրավորել են «Արքայական ակումբի»  վինգեր Վինիսիուս Ժունիորին՝ նրան անվանելով հիմար։ 55-րդ րոպեին երկրպագուները պաշտպան Ռաուլ Ասենսիոյին ասել են. «Ասենսիո՛, մահացի՛ր, Ասենսիո՝ բռնաբարող»։

Լա Լիգայի հայտարարությունում նշվում է, որ վարքի կանոնները խախտել են հենց ֆան-տրիբունայի ակտիվ երկրպագուները, մինչդեռ մարզադաշտի մնացած հատվածում գտնվող հանդիսատեսը ոչ մի անօրինական գործողություն չի իրականացրել։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված