Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը կարող է վարձակալության կարգով հեռանալ հունվարին։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 19-ամյա ֆուտբոլիստին դժվար է հաստատվել «Ռեալի» հիմնական կազմում մրցակցության և վնասվածքի պատճառով։ Նրա վարձակալությամբ հետաքրքրված են «Վալենսիան» և «Սելտան», իսկ հնարավոր տրանսֆերը կարող է կայանալ արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էնդրիկը կարող էր հեռանալ թիմից դեռ ամռանը, սակայն մի քանի վնասվածքների պատճառով դա չեղարկվեց։
Բրազիլացի հարձակվողը «Ռեալում» է հանդես գալիս 2024 թվականից։ Անցած մրցաշրջանում նա անցկացրել է 37 հանդիպում, խփել յոթ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 35 մլն եվրո։ Էնդրիկի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառ:
Fanat, Realmadrid.am
Հայերեն